ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է պետական 10 մրցանակ սահմանելու օրինագիծը21 հունվարի 2020 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծով սահմանվում է պետական 10 մրցանակ՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կատարողական արվեստների, կերպարվեստի, թատերական արվեստի, կինոարվեստի, ինչպես նաև՝ ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համաշխարհային ներդրման համար: Սահմանվել է նաև աստղաֆիզիկայի, դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային գիտական ՀՀ պետական մրցանակը: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը: Փոխնախարարը նշել էր, որ ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքով` միաժամանակ վարչապետին վերապահելով դրանք շնորհելու լիազորությունը: Ներկայումս ՀՀ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի՝ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու և ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձևերը և դափնեկիրների վկայագրերի ձևերը հաստատելու մասին» N 1557-Լ որոշմամբ: Դրանում մի շարք հարցերի կարգավորումը դրված էր Կառավարության վրա: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |