Պետրոսյանը՝ նախարարին. «Գողական» բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի դրան էլ անդրադառնաք![]() 21 հունվարի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մարդուն պետք է դատել կատարած հանցավոր արարքի համար: Այս մասին «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկմանն ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Պատգամավորն արձագանքել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հնչեցրած մտքին, թե քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծով «գող» և «գողական աշխարհ» բառերին տրվել են սահմանումներ: «Առանց արարք կատարելու՝ մարդուն դատելը չի բխում մարդասիրութան սկզբունքից: Մի քիչ դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է Կառավարությունն այսօր գերակայություն հռչակել այս պայքարը, որովհետև սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթների դեմ պայքար է: Ասում եք՝ սահմանել եք՝ «գողական աշխարհ». ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս կարելի է դա սահմանել: Բայց լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ: Մենակ մի հուշում՝ էդ գողական բառի հետ էլի 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրան անդրադառնաք», - ասաց Պետրոսյանը՝ դիմելով արդարադատության նախարարին: Նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանց մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |