Հայուհի բնապահպանը՝ Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի հավակնորդ![]() 21 հունվարի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ բնապահպան և քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին: 2019-ի հոկտեմբերի 5-ին քաղաքացիական ժողովը Բարսեղյանին «Ստրասբուրգի բնապահպան և քաղաքացի» էր ընտրել՝ դաշինքի ցուցակի 1-ին համարի ներքո 2020-ի մարտին կայանալիք քաղաքային իշխանությունների ընտրություններին մասնակցելու համար: Բարսեղյանը ծվել է Փարիզում, սակայն 2002-ին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ էլ բնակվում է մինչև օրս, գրում է Rusarminfo-ն: Ստրասբուրգում նա ուսումնասիրել է ֆրանսիական և գերմանական իրավունքը՝ դառնալով իրավաբան բնապահպանության ոլորտում: Որպես բնապահպան ակտիվիստ Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության բազում նախագծերի, որոնցից մեկը «Կենդանի Հռենոսն» էր, որի նպատակն էր այդ էկոհամակարգի կենդանացումը: Ժաննա Բարսեղյանը գործակցում է նաև Հայաստանի հետ՝ նախագծեր իրականացնելով էկոզբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և թափոնների ուտիլիզացման ոլորտներում: Ստրասբուրգը գլխավորելու՝ Բարսեղյանի շանսերը բավականին բարձր են գնահատվում: Եվրոպայի քաղաքական կյանքում Ստրասբուրգը ռազմավարական նշանակություն ունի: Այստեղ են գտնվում Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանը, որտեղ անցնում են ԵԽԽՎ նիստերը, այստեղ է նաև գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հաճախ Ստրասբուրգը, Բրյուսելի հետ մեկտեղ, անվանում են Եվրոպայի ոչ պաշտոնական մայրաքաղաք: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |