Զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը կխստացվի21 հունվարի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողին ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի: Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը 120 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Օրենքի նախագիծը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: «Նախագծի նպատակը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը մեծացնելն է, ինչը գոծող հոդվածով մինչև 3 տարվա ազատազրկում է սահմանում», - նշել է ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Զինծառայության վայրում զինվորին անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից կպատժվի 4-8 տարի ազատազրկմամբ, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 6-12 տարի ժամկետով: Եթե այս արարքները կատարվել է մի խումբ անձանց` սպաների, հրամանատարի, ենթակայի, մեկ այլ ենթակայի հանդեպ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա պատիժը 6-9 տարի կլինի, իսկ անուղղակի դիտավորության դեպքում՝ 7-13 տարի: Ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագայում անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը կպատժվի 7-10 տարվա ազատազրկմամբ: Նույն արարքն անուղղակի դիտավորությամբ կատարելու դեպքում կսահմանվի 8-14 տարվա ազատազրկում: 2019-ին սպանության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 14 դեպք է գրանցվե:, 2018-ին բանակում ինքնասպանությունների թիվը 11 էր, 2017-ին՝ 10, 2016-ին՝ 9-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |