Քոչարյանի պաշտպանները բոյկոտել են դատական նիստն ու չեն ներկայացել21 հունվարի 2020 - 14:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով դատական հերթական նիստին։ Դրան ներկա են միայն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ասել է, որ փաստաբանները գրություն են ուղարկել, թե նախորդ նիստին տուժողի իրավահաջորդի կողմից իրենց հասցեին սպառնալիք է հնչել, որին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Հունվարի 14-ին հերթական նիստը հետաձգվել էր Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայության պատճառով: Միհրան Պողոսյանը չէր ներկայացել՝ նախապես տեղեկացնելով այդ մասին դատավոր Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել էր, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք դրսևորում դատավարության մասնակիցների հանդեպ։ Ավելի վաղ Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «Մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկն ասել էր․ «Թող հարգեն Մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Արդյունքում պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |