Անձավաբուժական կենտրոնը 2020-ից պետպատվերի համար ֆինանսավորում չի ստանա21 հունվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը հունվարի 1-ից դադարեցրել է Հանրապետական անձավաբուժական կենտրոնի ֆինանսավորումը՝ պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար: Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, և հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցում, գրում է irates.am-ը: Տնօրեն Անուշ Ոսկանյանը նշել է՝ իրենց հիմնական հիվանդները մինչև 18 տարեկան դեռահասներ են։ Նրանց 80-85%-ը մշտապես պետպատվերով է բուժվել, միայն 15-20%-ն է վճարել ծառայությունների դիմաց։ «Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշել է տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։ Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, նախատեսվում է կիրառել բազմապրոֆիլ բուժհաստատություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետևաբար չի դիտարկվում պետպատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում: Նշվում է, որ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման և բուժման համալիր մոտեցման համատեքստում, դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով: 2017-ին կենտրոնում բուժվել է 320 հոգի, 2018-ին՝ 350, 2019-ին՝ 400։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |