Բադասյանը՝ ՔԿՀ-ներում անկարգություններ հրահրելու մասին․ Ներքին զորքեր ունենք, թող մեկը փորձի սպառնալով խոսել![]() 21 հունվարի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է, որ պետությունն ու Ոստիկանությունն իրենց ուժը ցույց տան, ԱԺ-ում քրեական ենթամշակույթի քրեականացման օրինագծի քննարկմանը հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը նշել է, որ համաձայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած մտքին, թե ոստիկանությունը պետք է իր ուժը ցույց տա: «Պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա, մենք ունենք ներքին զորքեր, ունենք քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք, և թող մեկը փորձի իր բախտը և փորձի պետության հետ սպառնալիքների լեզվով խոսել»,- ասել է արդարադատության նախարարը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստանից» Անի Սամսոնյանի այն մտահոգությանը, թե օրենքի ընդունումը կարող է բանտերում դժգոհություն ու խմորումներ առաջացնել: Քննարկվող նախագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, կամ էլ նման մշակույթ կրող անձանց դիմելու համար: Օրենքի այս նախագիծն ԱԺ-ում թեժ քննարկման առարկա է դարձել: Ընդդիմախոսների մի մասը պնդում է, որ այն պայքար է անորոշ և չհստակեցված երևույթի դեմ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |