ԱՄՆ Սենատում մեկնարկում է Թրամփի իմպիչմենտի գործով դատավարությունը

ԱՄՆ Սենատում մեկնարկում է Թրամփի իմպիչմենտի գործով դատավարությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատում մեկնարկում են նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործով լսումները:

2019-ի դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը դեմոկրատ մեծամասնությունը քվեարկել էր նախագահի իմպիչմենտի օգտին՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու հիմքով: Սակայն, նախագահի իմպիչմենտի համար անհրաժեշտ է ոչ պակաս, քան ձայների երկու երրորդը, իսկ Սենատում մեծամասնությունը հանրապաետականներ են:

Այս պահին նախագահ Թրամփի գլխավոր խնդիրն ընտրազանգավածին համոզելն է, որ դեմոկրատների մեղադրանքը «վհուկների որս է», հայտնում է «Վեդոմոստին»՝ Reuters-ին հղումով:

Դեմոկրատներն ուզում են լսումների ընթացքում նոր վկաներ բերել և ապացույցներ կցել, որոնք ներկայացված չեն եղել Ներկայացուցիչների պալատում քննարկման ժամանակ: Հանրապետականները պահանջում են, որ նոր վկաներ ներգրավելու գործընթացի համար քվեարկությունը կատարվի այն ժամանակ, երբ հայցվորն ու պատասխանողը ներկայացրած կլինեն իրենց առանցքային փաստերը:

Ըստ դեմոկրատների՝ Թրամփը պետք է հեռացվի պաշտոնից ազգային անվտանգության և օրենքի գերակայության, ինչպես նաև 2020-ի նախագահական ընտրություններն անկախ անցկացման համար:

Նախագահի կողմնակիցները նշում են, որ մեղադրանքը հակասահմանադրական է և նպատակ ունի չեղարկելու 2016-ի նախագահական ընտրության արդյունքներն ու ազդելու 2020-ի ընտրությունների վրա:

Հետաքննության համար առիթ է հանդիսացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2019-ի հեռախոսազրույցը: Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ Կիևը հակակոռուպցիոն հետաքննություն սկսի դեմոկրատների թեկնածու, ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ, ովքեր 2014–2019թթ. ուկրաինական Burisma ընկերության տնօրենների խորհրդի անդամներ էին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---