Ադրբեջանն ու Վրաստանը կշարունակեն գործակցել ռազմական ոլորտում![]() 21 հունվարի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները 2020-ի երկկողմ ռազմական գործակցության ծրագիր են ստորագրել: Փաստաթուղթը Թբիլիսիում ստորագրել են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանում է պաշտոնական այցով: Փաստաթղթով նախատեսվում է փորձագիտական խմբերի փոխայցերի կազմակերպում, մարտական պատրաստականության և առաջատար փորձով փոխանակման համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև այլ միջոցառումներ, հայտնում է Haqqin.az-ը: Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են փոխադարձ աջակցությունը երկու երկրի տարածքային ամբողջականությանը: Ռազմական գործակցության վերաբերյալ նմանատիպ փաստաթուղթ Ադրբեջանն ու Վրաստանը ստորագրել էին նաև 2019-ին և նախորդ տարիներին: Վերջին ծրագիրը նախատեսում էր ռազմական զորավարժություններ և բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև խորհրդատվություններ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների մակարդակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |