Մուլտհերոսները կխոսեն հայերեն՝ «Ռոստելեկոմի» սմարթ հեռուստատեսության եթերից![]() 21 հունվարի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը» հեռուստադիտողին է ներկայացնում նոր և շատ սպասված՝«Շանթ Kids» HD (թիվ 517) հեռուստաալիքը։ «Շանթ Kids»-ն առաջին հայալեզու շուրջօրյա մանկական հեռուստաալիքն է, որը հնարավորություն է ընձեռում դիտելու բոլոր ժամանակների լավագույն մուլտֆիլմերն ու հեքիաթները միմիայն հայերեն թարգմանությամբ։ Այն գունեղ, տպավորիչ, ապահով, ուսուցողական բովանդակությամբ հեռուստաալիք է, որը ներառվել է «Ռոստելեկոմի» փաթեթային բոլոր առաջարկներում։ «Շանթ Kids» HD հեռուստաալիքով հեռարձակվելու են՝ • հայկական սիրված մուլտֆիլմեր, • մրցութային հեռուստաշոուներ, • մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմեր, • հանրահայտ լիամետրաժ և կարճամետրաժ մուլտֆիլմեր, • «Սոյուզմուլտֆիլմի» ամբողջ տեսադարանը։ Այսպիսով՝ «Շանթ Kids» HD-ի շնորհիվ հեքիաթային հերոսները մանուկների հետ հեռուստաէկրանից կխոսեն հայերեն լեզվով։ Ընկերության Սմարթ հեռուստատեսության եթերով մշտապես հեռարձակվում է բարձր վարկանիշ ունեցող բովանդակություն՝ պարբերաբար թարմացվելով ու համալրվելով լավագույն ժամանակակից հեռուստաալիքներով։ Սմարթ հեռուստատեսության բոլոր ալիքները նույնպես մինչև փետրվարի 15-ը հասանելի կլինեն ընկերության բոլոր բաժանորդների համար։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |