Հայաստանը՝ ԱՊՀ-ում հեղինակային տուրերի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրելի 5-յակում

Հայաստանը՝ ԱՊՀ-ում հեղինակային տուրերի համար ռուս զբոսաշրջիկների նախընտրելի 5-յակում

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է հեղինակային շրջագայությունների համար ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ տարածքում նախընտրելի 5 ուղղության թվում, հայտնում է ՏուրՍտատ պորտալը:

Հեղինակային շրջագայությունները ճամփորդություններ և տուրեր են ճանապարհորդ փորձագետի հետ փոքր (5-15 մարդ) խմբի կազմում:

Հայաստանում նախընտրելի ուղղություններն են Երևանը, Սևանը, Ջերմուկը:

ԱՊՀ տարածքում հեղինակային տուրերի նախընտրելի ուղղություններում ընդգրկվել են նաև Ղազախստանի Ալմաթիի և Բուրբայի շրջանները, Բելառուսի Մինկսը, Մինսկի շրջանն ու Վիտեբսկը, Ադրբեջանի Բաքուն, Շեքին և Գաբալան, Ուզբեկստանի Բուխարան և Սամարկանդը:

Ամենամեծ պահանջարկն ունեն գաստրոնոմիական, էքսկուրսիոն, թրեքինգ տուրերն ու արշավները, ինչպես նաև ջիպով և լուսանկարչային շրջագայությունները: Մեկ շաբաթ տևողությամբ հեղինակային տուրերի համար զբոսաշրջիկները պատրաստ են ծախսել 1-1.5 հազար դոլար:

Ըստ պորտալի՝ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենապահանջված տեսակներից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---