Ֆոնսեկա. Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ խաղին![]() 22 հունվարի 2020 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ չէ «Յուվենտուսի» դեմ հունվարի 22-ի խաղին, ըստ Football Italia-ի՝ հայտարարել է իտալական ֆուտբոլային ակումբի մարզիչ Պաոլո Ֆոնսեկան: Հենրիխ Մխիթրայանն ապաքինվում է հունվարի 5-ին «Տորինոյի» դեմ խաղում ստացած մկանային վնասվածքից: «Պարմայի» և «Ջենոայի» հետ հաղթական հանդիպումներից հետո «Ռոման» պատրաստվում է երրորդ հանդիմպանը Հռոմից դուրս: «Մենք ստրատեգիկ կերպով ենք մարզվել հաջորդ խաղի համար, ֆուտբոլիստներն իրենց վստահ են զգում: Միայն Ֆեդերիկո Ֆացիոն դեռ պետք է ապաքինվի «Ջենոայի» հետ խաղից հետո: Դիեգո Պերոտտին դեռ պատրաստ չէ, Խավիեր Պաստորեի և Մխիթարյանի պես: Հույս ունեմ՝ Պերոտտին կվերադառնա «Լացիոյի» դեմ խաղին»,- ասել է Ֆոնսեկան: Մխիթարյանը մինչև այս վնասվածքի պատճառով բացակայել էր 2 ամիս և խաղադաշտ էր վերադարձել 2019-ի նոյեմբերի վերջին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |