Siemens-ը և նախագահական ATOM ծրագիրը կարող են գործակցել22 հունվարի 2020 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝Siemens-ը և ՀՀ նախագահի նախաձեռնած ATOM ծրագիրը կարող են արդյունավետ գործակցել արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում: Հարցը քննարկվել է Դավոսում նախագահ Արմեն Սարգսյանի և Siemens-ի տնօրենների խորհրդի անդամներ Ռոլանդ Բուշի և Սեդրիկ Նեյկի հանդիպմանը։ Զրուցակիցները խոսել են գործակցության, Հայաստանում Siemens-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառման հնարավորությունների մասին: Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունն ուղղված է ՀՀ-ում արհեստական բանականության մշակման, մաթեմատիկական մոդելավորման, և բարձր տեխնոլոգիաների մի շարք այլ ոլորտների զարգացմանը: Նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է նաև Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |