ԱՄՆ-ում մարդահամարը կպարզի նաև երկրի հայերի թիվը23 հունվարի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մարդահամար կմեկնարկի, որի շրջանակում կպարզվի նաև երկրում բնակվող հայերի թիվը: Ամերիկայի հայ դատի հանձնախումբը որպես գործընկեր կներկայանա՝ 2020-ի մարդահամարին ամերկիկահայ համայնքի լիարժեք ներկայացվածությունն ապահովելու համար, գրում է Asbarez-ը: Ըստ հանձնախմբի՝ կարևոր է, որ հայերն իրենց տրվող ձևաթղթի ազգային պատկանելիությանը վերաբերող սյունակում նշեն, որ հայ են: ԱՄՆ-ում ապրում է ազգությամբ մոտ 1.5 մլն հայ, այն դեպքում, երբ վերջին մարդահամարի տվյալներով հաշվառվել է 500,000-ը: Կալիֆորնիայում, օրինակ, որտեղ մոտ 1 մլն հայ կա, մարդահամարի տվյալներով գրանցվել է 250,000 մարդ: Սա նշանակում է, որ ամերիկահայ համայնքը կորցնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ, որը կարող էր հատկացնել պետությունը՝ հանրային կարիքների ֆինանսավորման համար: Այդ ռեսուրսները կարող են ծախսվել հայկական դպրոցներում կրթական ծրագրերի, համայնքում առողջապահական և բժշկական ծառայությունների ֆինանսավորման, հայոց լեզվի պահպանման վրա: 2020-ի մարդահամարը ԱՄՆ պատմության մեջ 24-րդը կլինի և առաջինը, որին առաջարկվում է մասնակցել նաև օնլայն կամ հեռախոսով: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |