Եկեղեցու բակում «դրիֆտ» անող վարորդներին բերման են ենթարկել

Եկեղեցու բակում «դրիֆտ» անող վարորդներին բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում «դրիֆտի» համար վարորդները բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին:

Դեպքը եղել է հունվարի 19-ին՝ կեսգիշերին մոտ: Քաղաքացուց ահազանգ ստանալուց հետո օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները եկեղեցու բակում, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել:

Մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Իրավապահները նյութեր են նախապատրաստում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---