Նախարար. Թուրքիայի հետ հարաբերությունների հարցն ամենասուր մարտահրավերներից է![]() 22 հունվարի 2020 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ հարաբերությունները Հայաստանն առաջին հերթին դիտարկում է ազգային անվտանգության տեսակետից՝ այդ հարցն ամենասաուր մարտահրավերներից է: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ մասին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցության հնարավորության մասին ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին: Որպես դեպի ծով ելք չունեցող պետություն ՀՀ-ն ունի որոշ արտոնություններ և կարող է հարևան պետության տարածքով ծովային հաղորդակցություն իրականացնել։ «Թուրքիայի գործոնն առավել քան տեսանելի է մեր արտաքին քաղաքականության մեջ», - ասել է նախարարը։ Ըստ նրա՝ դեպի ծով ելքի տեսանկյունից անհրաժեշտ են անելիքների հստակ հաշվարկներ։ 1993-ին Թուրքիան միակողմանի փակել է հայ-թուրքական սահմանը՝ պաշտոնապես որպես պատճառ նշելով «հայկական զորքերի կողմից ադրբեջանական շրջանների օկուպացիան»: Թուրքական կառավարությունը հայտարարում է, որ կբացի սահմանը, եթե Հայաստանը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դուրս բերի զորքերը ղարաբաղյան հակամարտության գոտուց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |