Նախարար. ՀՀ ժամանողների ջերմությունը չափվում է, սահման փակելու կարիք չկա![]() 22 հունվարի 2020 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին: Նա նշել է, որ այս պահին խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել: Արդեն ուժի մեջ է մտել Հայաստանի և Չինաստանի քաղաքացիների համար վիզայի պահանջը չեղարկող օրենքը: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել է նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին: Թորոսյանը նշել է նաև, որ հիվանդության մեկ դեպք ԱՄՆ-ում է գրանցվել: «Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի են թատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Փորձ է արվում պատվաստանյութ ստեղծել այդ անհայտ ենթատեսակի համար»,- ասել է նախարարը: 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի դեպքերի մասին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ երկրում տարածված նոր վիրուսը դասվում է կորոնավիրուսների շարքին: Հունվարի 22-ի դրությամբ երկրում արդեն մահվան 9 դեպք է գրանցվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |