Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել

Ավինյանը՝ Ucom–Beeline գործարքի մասին. Մենաշնորհի ձևավորումից պետք է խուսափել

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Ucom ընկերության կողմից Beeline ապրանքանիշը գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացված հայտին: Նա ասել է, որ հարկավոր է ամեն ինչ անել մենաշնորհի ձևավորումից խուսափելու համար։

Փոխվարչապետի խոսքով՝ շուկաների վերլուծություն է արվելու՝ պարզելու, թե ինչ ֆինանասական վիճակում են ընկերությունները: ՀԾԿՀ դիրքորոշումն այն է, որ առկա բոլոր հաճախականությունները պետք է միշտ 3-րդ օպերատորի մուտքի հնարավորություն տան։

Ավինյանը նշել է, որ գործընթացը բարդ է, և բոլոր կարծիքները համադրելով՝ պարզ կդառնա, թե արդյոք այդ միավորումը հնարավոր է:

Ucom-ն ու Beeline-ը բջջային կապի հայկական 3 օպերատորից 2-ն են, այսպիսով՝ նրանց միավորմամբ երկրում կմնա բջջային կապի 2 օպերատոր։ Ընկերությունները նաև հիմնական խաղացողներ են ֆիքսված ինտերնետի ու հեռախոսակապի ծառայությունների շուկաներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---