Երևանում 4-5 սմ ձյուն կտեղա. 8-10 աստիճանով կցրտի

Երևանում 4-5 սմ ձյուն կտեղա. 8-10 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հունվարի 23-ի երեկոյան Սև ծովից մթնոլորտային ցուրտ ճակատ է ներթափանցում ՀՀ։ Արդյունքում ամսի 24-ի լույս 25-ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, բայց հունվարի 28-ից նույնքանով կբարձրանա, ֆեյսբուքյան իր էջում ասել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 23-ին Երևանում ուշ երեկոյան ձյուն կսկսվի, որը կշարունակվի ամբողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ։

Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8սմ, Լոռիում և Տավուշում 1-2սմ»,- ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---