Մարզպետ. Տավուշում որևէ պայթյուն չի եղել, ՌԴ ավիաբազայի վարժանքներ են![]() 23 հունվարի 2020 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքել է տարածված լուրերը, թե մարզի տարածքում ինքնաթիռ է կործանվել: Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվում, թե Տավուշի գյուղերից մեկում պայթյուն է եղել, իսկ Ենոքավանի մերձակայքում ինքնաթիռ է կործանվել, գրում է Aysor.am-ը: «...պաշտոնական տեղեկատվություն է՝ տեղի ունեցած օդային զորավարժությունների վերաբերյալ։ Որևէ պատահար տեղի չի ունեցել», - գրել է Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա հղում է արել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը՝ ՀՀ-ում ռուսական ավիաբազայի ուղղաթիռների ներգրավմամբ տարբեր բարդության թռիչքների մասին: Դրանում, մասնավորապես, ասվում է, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքների ժամանակ մշակել են Մի-8ՄՏՎ ուղղաթիռների կառավարման պարզ և բարդ տարրեր: Թռիչքներն իրականացվել են ցերեկը՝ մառախուղի և վատ տեսանելիության պայմաններում: Գործնական վարժանքներին մասնակցում է մոտ 100 զինծառայող և 30 միավոր ցամաքային ու ավիացիոն ռազմատեխնիկա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |