Չինաստանը մեկուսացնում է 7 մլն-ց քաղաքը. Հիվանդների թիվը գերազանցել է 600-ը

Չինաստանը մեկուսացնում է 7 մլն-ց քաղաքը. Հիվանդների թիվը գերազանցել է 600-ը

PanARMENIAN.Net - Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 617-ի. դրա հարուցիչը 2019-nCoV կորոնավիրուսն է: Նրանց մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր մահացու դեպքերը՝ 17, գրում է ՏԱՍՍ-ը:

7 միլիոնանոց Ուխանի բնակիչներին արգելվել է լքել քաղաքը: Իշխանությունները փակում են օդանավակայանը, կայարանները, կդադարեցվի նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը, հայտնում է Deutsche Welle-ն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունել է Չինաստանի իշխանությունների այդ որոշումը:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Չինաստանում տարածվող կորոնավիրուսի նոր տեսակին, հայտարարել էր, որ այս պահին ՀՀ-ում խնդրահարույց որևէ դեպք չի գրանցվել, իսկ ՀՀ սահմանին ժամանող ուղևորների ջերմությունը չափում են: «Սահման փակելու կամ ուղևորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Եթե կարիք լինի ՀՀ-ում որևէ միջոցառում ձեռնարկելու, անպայման կանենք»,- ասել էև նախարարը՝ հորդորելով հետևել պաշտոնական հայտարարություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---