ՀՀ-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր են քննարկվել![]() 23 հունվարի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Կիպրոսի ԱԳՆ ղելավար Նիկոս Խրիստոդուլիդեսը գործակցության երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափին առնչվող հարցեր են քննարկել հեռախոսազրույցի ընթացքում: Նրանք մտքեր փոխանակել նաև Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքների շուրջ։ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն իր աջակցությունը է հայտնել կիպրական կողմին: Ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործում միջազգային գործակցության կարևորությունը: Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարների և/կամ կառավարությունների մակարդակով առաջին գագաթնաժողովը կհյուրընկալի Հայաստանը 2020-ի հունվարին: Երեք երկրի` ընդհանուր արժեքների, մշակույթի և ժառանգության վրա հիմնված եռակողմ համագործակցությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի սկզբունքներով:Նշվել է, որ այս եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |