Հայաստանը 28 կետով բարելավել է դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում23 հունվարի 2020 - 13:28 AMT PanARMENIAN.Net - 2019-ին Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքն աճել է 7 միավորով` հասնելով 42-ի: Այսպիսով՝ ՀՀ-ն նախորդի համեմատ բարելավել է իր ցուցանիշը 28 կետով՝ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում՝ Բահրեյնի և Սողոմոնյան կղզիների հետ կիսելով 77-ից 79-րդ տեղերը: Ինչպես տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլը միջազգային կազմակերպությունը՝ տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 2018-ի 10-րդ տեղի փոխարեն: 2018 թ. ԿԸՀ համաթվի 35 միավորով Հայաստանը 180 երկրի շարքում կիսում էր 105-ից 113-րդ տեղերը: ԿԸՀ-ն դասակարգում է աշխարհի 180 երկիրն ու տարածքները՝ ըստ հանրային ոլորտում առկա կոռուպցիայի մակարդակների ընկալման, և հիմնվում է գործարար ոլորտում ղեկավար պաշտոններում գտնվող պաշտոնյաների շրջանում անցկացված 13 փորձագիտական գնահատման և հարցման վրա: Այն կիրառում է 0-ից (բացարձակապես կոռումպացված) մինչև 100 (բացարձակապես մաքուր) սանդղակը: Նշվում է, որ տարածաշրջանում Հայաստանը, ինչպես և 2018-ին, նախկին խորհրդային հանրապետություններից զիջում է Վրաստանին և Բելառուսին, որոնց ԿԸՀ-ն 20109-ին կազմել են, համապատասխանաբար, 56 (զբաղեցնում է 44-ից 47-րդ տեղերը) և 45 (66-ից 69-րդ տեղեր): Ըստ զեկույցի՝ Հայաստանում 2018-ի հեղափոխությանը և նոր խորհրդարանի ձևավորմանը հետևել են «հակակոռուպցիոն քաղաքականության բարեփոխումների խորացմանն ուղղված խոստումնալից զարգացումներ»: Սակայն ընդգծվում է, որ շահերի բախումը և հանրային ոլորտում ոչ թափանցիկ և ոչ հաշվետու գործողությունները շարունակում են խոչընդոտ լինել` ՀՀ-ում կոռուպցիայի վերջը տալու ճանապարհին: «Քաղաքական բարեվարքության բարելավումը կպահանջի ժամանակ և միջոցներ, իսկ իրավապահ մարմինների և դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության մեծացումն այն վճռորոշ առաջին քայլերն են, որոնք կապահովեն իշխանության ճյուղերի միջև զսպումները և հավասարակշռումները, ու կբարձրացնեն հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը»,- ասվում է զեկույցում: Աշխարհի երկրների ավելի քան երկու երրորդում, ներառյալ առավել զարգացած տնտեսություն ունեցողները, հակակոռուպցիոն ջանքերի առումով գրանցվել է լճացում կամ նահանջ: Ըստ վերլուծության՝ կոռուպցիան ավելի տարածված է այն երկրներում, որտեղ դրամն ազդում է քաղաքական իշխանության վրա: Դասակարգման մեջ ներառված երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից պակաս են, իսկ գլոբալ միջին արժեքը հավասար է 43-ի: Տարածաշրջանի ընդամենը երեք երկրի ԿԸՀ արժեքն է գերազանցում գլոբալ միջինը (43-ի հավասար). այդ երկրներն են Վրաստանը (56 միավոր), Բելառուսը (45 միավոր) և Չեռնոգորիան (45 միավոր): 2012 թվականի համեմատ Թուրքիայի ԿԸՀ արժեքը նվազել է 10 միավորով` 2019-ին հասնելով 39-ի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |