Արմեն Սարգսյանն Իսրայելում բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը![]() 23 հունվարի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձրացրել է Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ ընդգծելով, որ պատմության այս ամոթալի էջի դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով: Այդ մասին նա ասել է Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնի և նրա տիկին Իրինա Նևզլինի հետ հանդիպմանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,- շեշտել է Հայաստանի նախագահը: Քնեսեթի նախագահը վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու որոշումը կարևոր քայլ կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Արմեն Սարգսյանը կարևորել է նաև Իսրայելի փորձը տարբեր, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում, ինչպես նաև փորձի փոխանակումը։ «Ես այստեղ եմ նաև համագործակցության ոլորտների նախանշման համար։ ՀՀ-ն կարևորում է շատ ոլորտների զարգացումը՝ կրթություն, գիտություն, անվտանգություն, գյուղատնտեսություն, նորագույն տեխնոլոգիաներ», - նշել է նա: Այցի ավարտին Հայաստանի նախագահը գրառում է արել պատվավոր հյուրերի գրքում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |