ԱԳՆ. Հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգությունը ոչ մի դեպքում չի կարող վստահվել Ադրբեջանին23 հունվարի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը որևէ պարագայում չի կարող վստահվել Ադրբեջանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բաքվում հայերի ջարդի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմի միջոցառումներին ադրբեջանցիների նյարդային արձագանքին: Նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին ուղղակի կամ անուղղակի արդարացնել Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունները: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերոսացրեց անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարներին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումգայիթյան եղեռնագործության մեջ: «Ադրբեջանական կողմը բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ է բանեցնում՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանությանը: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի»,- նշել է նա: Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում անցկացվեցել են հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |