Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահի կողմից նախազգուշացվելու մասին. Շփոթմունք էր23 հունվարի 2020 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հունվարի 22-ի նիստում ԱԺ նախագահի կողմից իրեն արված նախազգուշացմանը, ասել է, որ ընդամենը շփոթմունք է եղել։ Հունվարի 22-ին Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ` նախազգուշացում էր կիրառել Սիմոնյանի հանդեպ՝ նշելով, թե «ինքը գիտի՝ ինչի համար: «Սեղանի վրա թղթապանակ կար։ Ես թղթապանակին սեղմելով՝ գրանցում էի կատարել։ Բայց պարզաբանեցի, և զգուշացումը չգրանցվեց», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Խոսելով ԱԺ-ում հունվարի 22-ից չհանդարտվող կրքերին մասին՝ Սիմոնյանն ասել է, որ ուղղակի ասելիք չկա, և դա է պատճառը քննարկումների: «Ասելիքի ճգնաժամ կա։ Սա է պատճառն այն ամենի, ինչի ականատես ենք լինում։ Մենք շատ ուշադիր պետք է լինենք հակառակ կարծիքը լսելու հարցում, բայց անհանգստանալու բան չեմ տեսել։ Ընդդիմությունն այսօր ասելիքի լուրջ խնդիր ունի», - ասել է նա։ Հունվարի 22-ի նիստում նախազգուշացում էր ստացել նաև ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ վիճաբանությունից հետո: Մարուքյանն ասել է, որ ԱԺ խոսնակը միակողմանի է կիրառում տույժերը: Հունվարի 21-ին Միրզոյանը կարգապահական տույժի էր ենթարկել նաև ԲՀԿ խմբակցությունից 4 պտագամավորի՝ զրկելով նրանց մինչև օրվա ավարտը նիստին մասնակցելու իրավունքից: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |