Ձմեռային անվադողեր չունենալու համար առաջարկվում է տուգանել![]() 23 հունվարի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունն առաջարկում է նոր տուգանքներ սահմանել ձմռանը ամառային անվադողերով երթևեկելու համար: Առաջարկությունը ներկայացվել է Կառավարությանը: Օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է ձմռան ամիսներին առանց ձմեռային անվադողերի երթևեկող վարորդներին տուգանել 20,000 դրամով: Տաքսիների համար տուգանքը 5000 դրամով ավելի կլինի, հայտնում է Sputnik Արմենիան: Առաջարկվում է 5000 դրամով տուգանել նաև նույն ժամանակահատվածում առանց մոտակա լուսային լապտերները միացնելու երթևեկողներին: ԱԺ-ում ընդունվելու դեպքում օրինագիծն ուժի մեջ կմտնի 2020-ի դեկտեմբերի 1-ից։ Օրենքի նախագծում որպես ձմեռային սահմանվել է դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Ոստիկանության առաջարկը Կառավարությունում ընդունվել է առանց զեկուցման և քննարկումների։ Նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |