2022-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը ՀՀ-ում կարգելվի23 հունվարի 2020 - 15:22 AMT PanARMENIAN.Net - 2022-ի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը Հայաստանում կարգելվի: Կառավարությունն ընդունել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Դրանով կարգելվի առևտրի օբյեկտներում և վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքն ու իրացումը։ Օրինագիծը ներկայացրել է շրջակա միջավայրի նախարարությունը: Ակնկալվում է, որ դրա ընդունումը կհանգեցնի բազմակի օգտագործման պարկերի և տոպրակների օգտագործման: Պոլիէթիլենային փաթեթները երկար տարիներ պահպանվում են և չեն քայքայվում՝ բնապահպանական մեծ խնդիրներ առաջացնելով: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների քայքայման համար ավելի քան 400 տարի է պահանջվում: 2013-2015 թթ. ՀՀ ներմուծվել է մոտ 16 տ պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում՝ արտադրվել 8.149,1 տ։ 2017-2018 թթ. ներմուծվել է 18.059,6 տ էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրող հիմնական ընկերությունները 4-ն են։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ Ուկրաինայի ԱԳ նախարար․ Միրզոյանի հետ պայմանավորվել ենք քաղաքական խորհրդակցություններ անցկացնել Նա նաև ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնությունը Բաքվում ԵՄ դեսպան․ ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է Նա նաև ափսոսանք է հայտնել վերջին շրջանում լրագրողների կալանավորումների վերաբերյալ Կիպրոսը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի կողմից Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք ընդունելը Այդ մասին ասվում է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ |