Ոստիկանություն. «Էրեբունի պլազա» ներխուժած անձի հետ բանակցում են23 հունվարի 2020 - 15:54 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած զինված անձի հետ բանակցություններ են տարվում, ասվում է Ոստիկանության ֆեյսբուքյան էջում: «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»,- ասվում է գրառման մեջ։ Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանի խոսքով՝ ներկայումս իրավիճակը կայուն է ու վերահսկելի: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորներ չկան, դրանց համաձայն նաև՝ ներխուժողը մի հոգի է: «Ոստիկանության պետն անձամբ բանակցում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բանակցության արդյունքում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ՀՀ ոստիկանությանը։ Նա ասել է, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ: Բիզնես կենտրոնին արդեն մի քանի շտապօգնության մեքենա է մոտեցել: Նյութեր թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա |