Մակունց. Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը23 հունվարի 2020 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի զանգահարել՝ խնդրելու խոչընդոտել քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար հանձնաժողով ձևավորելու նախագծի չընդունվելուն: «Օրենքից շեղում կատարելը, մեր գնահատմամբ, կարող է շատ վատ նախադեպ լինել։ Հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ թույլ տալ, որ հարցը քննարկվի այն կառույցում, որը լիազորված է դա անել։ Ի վերջո՝ Երևանի ավագանին մանդատ է ստացել՝ համապատասխան գործառույթներ իրականացնելու», - ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Մակունցը նշել է, որ քաղաքական օրակարգը չի կարող վեր լինել իրավական նորմերից, և ԱԺ-ն լիազորված չէ ստեղծել քննիչ հանձնաժողով: Հունվարի 22-ին ԱԺ-ն մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած` 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևանի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ իշխանությունը կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել էր, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն իրավական վերլուծություն է արել և եզրակացրել, որ քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, քանի որ դա չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Փաշինայնը նշել էր նաև, որ քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս Ավագանու: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |