Սիմոնյան. Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է![]() 23 հունվարի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Առանց Սահմանադրության էլ Նիկոլ Փաշինյանը սուպեր վրաչապետ է, ասել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ում արդյոք սուպերվարչապետական համակարգ կա: «Ինչ վերաբերում է սուպերվարչապետությանը, մենք գնալով նվազեցնում ենք, քչացնում ենք: Նիկոլ Փաշինյանն առանց Սահմանադրության էլ սուպեր վարչապետ է: Այդ լիազորութուններով պետք չէ ֆիքսել որպես սուպեր վարչապետի: Փաշինյանը բավականին ուժեղ դիրք ունի»,- ասել է Սիմոնյանը՝ հավելելով, որ լիազորությունների սահմանափակման գործընթացըտեղի է ունեցել Փաշինյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից։ Անդրադառնալով երկրում ատելության մթնոլորտի մասին դիտարկմանը՝ Սիմոնյանը նշել է, թե այդպիսի մթնոլորտ ՀՀ-ում չկա, դա քարոզվում է տարբեր կենտրոնների կողմից, փոխանցում է Factor.am-ը: «Ատելության մթնոլորտ կա այն մարդկանց մոտ, ովքեր իրենք ատելի են և ատում են հեղափոխությունը՝ այն մարդկանց, ովքեր իրենց զրկել են այն ամենից, ինչ ունեցել են»,- ասել է Սիմոնյանը: Վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Այն 15 անդամ կունենա։ Դրա կազմում ի պաշտոնե կլինեն արդարադատության նախարարը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանը, դատավորների ընդհանուր ժողովի մեկ ներկայացուցիչ, 6 գիտնական իրավաբան, 2 ներկայացուցիչ ՀԿ-ներից և մեկական՝ խորհրդարանի յուրաքանչյուր խմբակցությունից։ «Իմ քայլը» հանձնաժողովում կներկայացնի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Բարգավաճ Հայաստանը»՝ Գևորգ Պետրոսյանն է, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Տարոն Սիմոնյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |