Կադրեր՝ ոստիկանապետի և զինյալի բանակցությունից![]() 23 հունվարի 2020 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն անձամբ է բանակցել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքում կրակոցներ արձակած տղամարդու հետ՝ հորդորելով նրան գնալ իր աշխատասենյակում զրուցելու: Aurora News-ի հրապարակած տեսանյութում ոստիկանապետի և զինայլի զրույցից մի հատված է։ «Ձենդ հասել է ՀՀ ոստիկանության պետին, դրանից ավելի ինչ էլ անես, մինչև վարչապետից վերև, խնդիրներդ ոչ մեկ չի լուծի»,- ասում է Սարգսյանը: Ոստիկանապետի պաշտոնակատարն առաջարկում է երկուսով գնալ իր սենյակ ու զրուցել: Դրանից հետո զինված անձը վայր է դրել զենքը, ինչից հետո ոստիկանապետը մոտեցել է վերջինիս, նրանք քայլել են շենքի մուտք մոտ, նստել բազմոցին ու զրուցել: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ոստիկանապետի ծառայողական մեքենայով և նրա ուղեկցությամբ տեղափոխվել է բաժին: Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Զինյալի արձակած կրակոցից տուժողներ և վիրավորներ չկան շենքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |