Վերաքննիչն անփոփոխ է թողել Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատելու որոշումը![]() 23 հունվարի 2020 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ գրավը որպես խափանման միջոց կիրառելը թույլատրելի ճանաչելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կշարունակի ուժի մեջ մնալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ տեղեկացնելով, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը: 2019-ի դեկտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել կալանքի տակ գտնվող Արա Վարդանյանին: Համահայկական հիմնադրամի նախկին տնօրենին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր 2018-ի հուլիսին 3-ին՝ պնդելով, որ վերջինս խոստովանել է, թե հիմնադրամի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, դրանք ուղղելով նաև տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: 2018-ի հուլիսի 5-ին Վարդանյանը գրավով ազատ էր արձակվել՝ օրեր անց հրաժարական ներկայացնելով «Հայաստան» հիմնադրամի տնօրենի պաշտոնից: Նա հաղորդագրություն էր տարածել՝ ներողություն խնդիրելով հիմնադրամի բոլոր նվիրատուներից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |