Մնացականյան. ՀՀ-ում դեսպանություն բացելու՝ Նիդերլանդների որոշումն աննախադեպ իրողություն է![]() 23 հունվարի 2020 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Նիդերլանդների դեսպանատուն բացելու մասին այդ երկրի օրենսդիր մարմնի որոշումն աննախադեպ իրողություն է, ասել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մանցականյանը Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Պարոն Բլոկը Հայաստան է ժամանել Երևանում Նիդերլանդների դեսպանության մոտալուտ բացման և այս տարի ՀՀ վարչապետի՝ Նիդերլանդներ կատարելիք այցելությանն ընդառաջ: Այս զարգացումները վկայում են, որ հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը նոր թափ են ստացել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններից հետո»,- ասել է Մնացականյանը` հավելելով, որ դեսպանությունը նոր էջ կբացի երկու երկրի հարաբերություններում: Նիդերլանդների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր առաջին անգամ երկկողմ այցով Հայաստանում է այդ երկրի ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը: Ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել էր ԱԳՆ 2020-ի բյուջեի լրացումը, որով անհրաժեշտ միջոցներ է հատկացվում Երևանում Նիդերլանդների դեսպանության բացման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |