Յան Ռոկիտա. Ընդհանուր տան կառուցումը լավագույնն է, որ կարող են անել Հայաստանը, Վրաստանն եւ Ադրբեջանը27 նոյեմբերի 2008 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանը կարող է կամուրջ դառնալ Հարավային Կովկասի եւ Եվրամիության երկրների միջեւ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Եվրամիություն եւ Հարավային Կովկաս` անվտա՞նգ գործընկերություն» ասուլիսի ժամանակ հայտնել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Յան Ռոկիտան: Նրա խոսքերով, ընդհանուր տան կառուցումը լավագույնն է, որ կարող են անել Հայաստանը, Վրաստանն եւ Ադրբեջանը: «Ճիշտ է, Հայաստանին եւ Ադրբեջանին ժամանակ է պահանջվում ղարաբաղյան հակամարտության լուծման համար, իսկ Վրաստանը պետք է ջանա պահպանել ինքնուրույնությունը, քանի որ կորսված տարածքների վերադարձն անիրական է: Երեք երկրներն էլ պետք է ընդհանուր նպատակներ ունենան: Նախ` վրացական ինքնուրույնության պահպանումը: Եթե դուք ամեն գնով չաջակցեք միմյանց, ապա ձեզ կհաշտեցնեն ուրիշները` ելնելով իրենց շահերից: Երկրորդը` անպայմանորեն վերացնել Հայաստանի մեկուսացումը եւ նրան ներառել բոլոր տարածաշրջանային նախագծերի մեջ: Այդ առումով ես կավելացնեի, որ միջազգային խաղաղապահների ներմուծումը ղարաբաղյան հակամարտության գոտի դրական երեւույթ կլիներ: Եւ, վերջապես, երրորդը` բոլոր երեք երկրների մուտքը «Արեւելաեվրոպական գործընկերության» մեջ»,- ասել է Ռոկիտան:Լեհ փորձագետը նաեւ նշել է, որ Կովկասի համար ԵՄ-ն կարող է դառնալ տնտեսական բարգավաճման եւ անվտանգության բարձրացման հնարավորություն` ավելացնելով, որ հիմնվում է ԵՄ մտնելու լեհական փորձի վրա: Յան Ռոկիտան ընդգծել է, որ Հայաստանը Լեհաստանի համար շատ մտերիմ երկիր է: «Մենք 600 տարվա ընդհանուր պատմություն ունենք: Դեռեւս 14-րդ դարում լեհ արքա Կազիմիր Մեծը հրաման արձակեց հայերին արտոնություններ տալու մասին: Հիմա էլ մեզ մոտ 800-900 հազար հայ կա, որոնք լեհերի հետ միասին զարգացնում եւ ամրապնդում են ընդհանուր երկիրը: Անցյալ տարի Լեհաստանում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը, եւ ես ներկա էի: Մեր երկրում Հայոց ցեղասպանությունը փաստ է, որը ենթակա չէ կասկածների: Ես պետք է ասեմ, որ ցարական Ռուսաստանի կողմից շատ լեհեր են աքսորվել Կովկաս` Վրաստան, Ադրբեջան: Այնպես որ Լեհաստանը տարածաշրջանին միայն լսածով չի ծանոթ»,- ասել է Ռոկիտան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |