Կարո Փայլանը Խաղաղության Նոբելյան մրցանակի է ներկայացվել![]() 24 հունվարի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմել են Նոբելյան հանձնաժողովին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին հանձնելու առաջարկով: Այս մասին հայտարարություն է տարածել միության ղեկավար Սաիդա Օհանյանը: «Այս տարի մենք կրկին, արդեն երկրորդ անգամ, դիմել ենք Նոբելյան կոմիտե` 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, մարդու՝ ով ամբողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»,-նշել է նա: Օհանյանի խոսքով՝ Փայլանն այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական արժեքները, տարածաշրջանի բնիկների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները: «Նա խստորեն դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և նրա ռազմական միջամտության ցանկությունը հարևան ինքնիշխան պետություններում, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում լիարժեք ռազմական գործողությունների անցկացումը»,- ասվում է հայտարարության մեջ: «Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավարը Նոբելյան կոմիտեին նույն խնդրանքով հորդորել էր դիմել նաև այլ միություններին և կազմակերպություններին՝ նշելով որ, հայտը ներկայացնելու վերջնաժամկետը 2020-ի հունվարի 31-ն է: Փայլանը Հանրապետության խորհրդարանի պատգամավոր է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատներից մեկը: Նա բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |