Եկատերինբուրգից Երևան թռչող ինքնաթիռը հետ է վերադարձել![]() 24 հունվարի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգ-Երևան չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը հետ է վերադարձել շասիի անսարքության ցուցիչի ազդանշանի պատճառով: Ինքնաթիռում 65 ուղևոր կար և անձնակազմի 6 անդամ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Airbus А-320 ինքնաթիռն օդ է բարձրացել հունվարի 23-ին՝ ժամը 07:35-ին, բայց թռիչքից մոտ 1 ժամ անց ստիպված է եղել հետ վերադառնալ: ԻՆչպես տեղեկացնում է ՌԴ Քննչական կոմիտեի Ուրալի տարածաշրջանի տրանսպորտի քննչական վարչությունը, ստուգումներ են տանում: «Բարձրություն հավաքելու ժամանակ գործել է շասիի անսարքության ցուցիչը, ինքնաթիռի հրամանատարը որոշել է վերադառնալ Եկատերինբուրգի օդանավակայան: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Ուղևորներն ու անձնակազմի անդամները չեն տուժել: Ինքնաթիռը չի վնասվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի ուշ՝ ժամը 10:35-ին, ինքնաթիռը կատարել է թռիչքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |