Չինաստանում կորոնավիրուսի պատճառով 10 քաղաք են փակել24 հունվարի 2020 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուբեյ գավառում Ուխանը ներառյալ 10 քաղաք են փակել կորոնավիրուսի նոր տիպի տարածման պատճառով: Տրանսպորտային հաղորդակցությունը դրանցում ժամանակավոր կասեցվել է: Փակված քաղաքներն են Ուխանը (11 մլն բնակչություն), Չիբին (534 հազար), Էչժոուն (1,08 մլն), Խուանգանը (7,5 մլն), Սյանտաոն (1,6 մլն), Ձիցյանը (550 հազար), Ցյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 մլն), Էնշին (809 հազար) և Սյանինը (2,5 մլն): Անվտանգության միջոցներն անդրադարձել են գավառի 29,2 մլն բնակչության վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Առավել խիստ են սահմանափակումներն Ուխանում, որտեղ հունվարի 22-ից չի գործում ցամաքային տրանսպորտը, մետրոն, լաստանավերը, քաղաք մուտք չեն գործում ուղևորատար ավտոբուսները, չեն թռչում ինքնաթիռները, չեն երթևեկում գնացքները: Իշխանությունները հորդորում են առանց լուրջ պատճառի չայցելել այդ քաղաք և չմեկնել այնտեղից: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխանում անհայտ ծագման թոքաբորբով հիվանդացության մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ դրա հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: Հիվանդների թիվը հասել է 617-ի. մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր 17 մահացու դեպքերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |