Փաստաբան. Քննիչները Թովմասյանին թույլ չեն տալիս ծանոթանալ դատարանի որոշմանը24 հունվարի 2020 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է Թովմասյանի իրավունքների իրացմանը: Այս մասին հայտարարել է նրա պաշտպանական խմբի անդամ Ամրամ Մակինյանը: Մակինյանը նշել է, որ ՀՔԾ քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են ՍԴ նախագահի բնակարանում։ «Քննչական գործողության բուն էությունն այն է, որ պետք է կատարվի խուզարկություն։ Այն դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալով իրացմանը, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը»,- ասել է Մակինյանը՝ հավելելով, որ արդեն համապատասխան միջնորդություն են ներկայացրել։ Մակինյանը նշել է, որ սա «աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ», որ անձին թույլ չի տրվում կարդալ որոշումը։ Փաստաբանի խոսքով՝ պատճառաբանություններ չեն բերվում։ Հունվարի 24-ի առավոտյան ՀՔԾ-ում հայտարարել են, որ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն է կատարվում: 2019 դեկտեմբերին ՀՔԾ-ն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Թովմասյանի նկատմամաբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նյութեր թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |