ՌԴ-ն ներկայացնող Արթուր Դանիելյանը՝ գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն![]() 24 հունվարի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը դարձել է Եվրոպայի գեղասահքի առաջնության արծաթե մեդալակիր: Սա 16-ամյա մարզիկի առաջին մասնակցությունն է ԵԱ-ին: Առաջին տեղը նվաճել է ռուսաստանցի Դմիտրի Ալիևը: Դանիելյանը խոստովանել է, որ ընթացիկ մարզաշրջանի սկզբում մտածում էր գեղասահքը թողնելու մասին՝ նա 4-ն է 2019-ի աշխարհի պատանեկան առաջնությունում: Սակայն, ծնողներն ու մարզիչները պնդել են, որ շարունակի մարզումները, գրում է Sportsdaily-ն: 2019-ի վերջում Դանիելյանը նվաճել էր Ռուսաստանի փոխչեմպիոնի կոչումը: Դանիելյանը ծնվել է Հայաստանում: Նրա ընտանիքը ՌԴ է տեղափոխվել, երբ նա 3 տարեկան էր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |