Բազմաբնակարան շենքերի կառավարմանն առնչվող օրինագիծն ընդունվել է24 հունվարի 2020 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը: Դրանց կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 18: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած օրենսդրական փաթեթով սեփականատերերին առաջարկվում է պարտադիր, ինչպես նաև հաստատված այլ վճարները բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին վճարել անկանխիկ եղանակով՝ բանկային հաշվին: Նրա համոզմամբ՝ փոփոխությունները միտված են նաև շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումների գործընթացի արդյունավետությանն ու թափանցիկությանը: 2019-ի հոկտեմբերին ներկայացված նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեկտեմբերին: Փոփոխությամբ նախատեսվում է ապահովել համատիրությունների կատարված աշխատանքի և ֆինանսական շարժի թափանցիկությունը, ինչպես նաև հնարավորություն է տրվում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |