Չինաստանում 1 շաբաթում նոր հիվանդանոց կկառուցեն կորոնավիրուսով հիվանդների համար (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Չինաստանը որոշել է մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կառուցել Ուխանում՝ մահացու կորոնավիրուսով հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական CCTV հեռուստատեսությունը։ Նշվում է, որ Ուխանում, որը համարվում է վիրուսի օջախը, սկսվել է 1000 հիվանդատեղով հիվանդանոցի կառուցումն այդ ախտորոշմամբ հիվանդների համար, գրում է Lenta.ru-ն։ Հաստատությունը կառուցվում է Պեկինի հիվանդանոցի նմանությամբ, որը նույն ժամկետում ստեղծվել էր 2003-ին ատիպիկ SARS թոքաբորբի դեմ պայքարելու համար։ Մոտ 25,000 քմ մակերեսով շենքի կառուցումն Ուխանում նախատեսվում է ավարտել փետրվարի 3-ին։ Չինաստանի Հուբեյ գավառում Ուխանը ներառյալ 12 քաղաք են փակել կորոնավիրուսի նոր տիպի տարածման պատճառով: Տրանսպորտային հաղորդակցությունը դրանցում ժամանակավոր կասեցվել է: Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել էին Ուխանում անհայտ ծագման թոքաբորբով հիվանդացության մասին: Փորձագետները նախնական տեսակետ էին հայտնել, որ դրա հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է: Հիվանդների թիվը հասել է 617-ի. մեծ մասը՝ 444 դեպք, գրանցվել է Հուբեյ գավառում: Այս նույն վայրում են արձանագրվել նաև բոլոր 17 մահացու դեպքերը: Նյութեր թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |