ՀՀ-ն մտադիր է տիեզերական գործունեության համար արտոնություններ սահմանել24 հունվարի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է հարկային արտոնություններ սահմանել տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալողների համար։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով «Տիեզերական գործունեության մասին» օրինագիծը: Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության ոլորտը կարող է ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից դառնալ։ Հայաստանում այս ոլորտը կանոնակարգված չէ և օրենքը միտված է լրացնելու այդ բացը։ «Կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Աշխատանքներ են տարվել ու տարվում, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ամբողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի պես իր հետևից տանել»,- ասել է նախարարը: Աշխարհում տիեզերական ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է մոտ 250 մլրդ դոլար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |