Եվրամիություն` Ադրբեջանի վերջին հու՞յս27 նոյեմբերի 2008 - 18:02 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական հասարակությունը հիասթափված է ԱՄՆ-ից, Իսրայելից եւ, առհասարակ, արեւմտյան երկրներից, այնպես որ ամերիկյան կամ իսրայելական դրոշների այրումը բավական հանգիստ է ընդունվում հասարակության կողմից»,- այսօր Երեւանում կայացած «Եվրամիություն եւ Հարավային Կովկաս` անվտա՞նգ գործընկերություն» ասուլիսի ժամանակ հայտնել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության Ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի եւ գաղթի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, ադրբեջանական հասարակության մեջ կա երեք հոսանք` արեւմտամետ, ռուսամետ եւ իսլամամետ: «Ամենալուրջ գործոնը քաղաքական իսլամն է: Հենց դրանում գնալով ավելի շատ ադրբեջանցիներ են տեսնում Ղարաբաղը վերադարձնելու ուժը: Իսլամիստները ժողովրդին նաեւ հավատացնում են, որ տերությունները կգան, կքաշեն նավթն ու գազը եւ Ադրբեջանը աղքատ եւ անպետք վիճակում կթողնեն: Վերջին ժամանակներս զարգացել է նաեւ անպաշտպանության զգացումը Ռուսաստանի առջեւ: Իսկ ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը բացի հռչակագրային հայտարարություններից մեր երկրի համար ոչինչ չեն անում: Այնպես որ Եվրամիությունը Ադրբեջանի վերջին հույսն է, հենց նա կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Իսկ առանց այդ հիմնախնդրի լուծման Ադրբեջանը չի կարող առաջ շարժվել»,- ընդգծել է Յունուսովը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |