NASA. Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում

NASA. Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում

PanARMENIAN.Net - Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է մոտենում՝ 440-990 մ տրամագծով։ Փետրվարին այն կանցնի Երկիր մոլորակի կողքով, հայտնում է NASA-ն։

Ըստ ամերիկյան տիեզերական գործակալության` 163373 աստերոիդը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի փետրվարի 15-ին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Այն կմոտենա մոլորոկին մի հեռավորության վրա, որը 15 անգամ ավելի է, քան տարածությունը մինչև Լուսին։

Թիվ 163373 աստերոիդը հայտնաբերվել է 1995-ի հոկտեմբերի 23-ին։ Այն դասվում է «Ապոլլոնների» խմբին՝ այսինքն, այն աստերոիդների, որոնց ուղիները հատում են Երկրի ուղեծիրը, ուստի համարվում են պոտենցիալ վտանգավոր։

Ըստ բաց տվյալների` հաջորդ անգամ Երկրի մոտով աստերոիդ կանցնի 2075-ին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---