Փաշինյան. Մեզ նոր ոստիկանություն է պետք

Փաշինյան. Մեզ նոր ոստիկանություն է պետք

PanARMENIAN.Net - Հեղափոխությունից հետո Ոստիկանությունը ՀՀ-ում ընդհանուր առմամաբ կատարել է իր առջև դրված խնդիրները, բայց քաղաքական և հանրային նոր իրողությունների պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ՀՀ-ում ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին քննարկմանը:

«Այդ գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը: Այս ընթացքում տարբեր քննարկումներ ենք ունեցել, տարբեր մոդելներ ենք դիտարկել, բայց, ընդհանուր առմամբ, եզրակացությունն այն է, որ ինչպես ոստիկանության, այնպես էլ մնացած դեպքերում պետք է ձեռնպահ մնանք հատվածական քայլերից և բոլոր քայլերը պետք է լինեն ռազմավարական»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ 2019-ից հետո ՀՀ-ն թևակոխել է ռազմավարական կառավարման շրջան:

«Ցանկացած ոլորտում, երբ որևէ փոփոխություն անում ենք, պետք է հաշվի առնենք, որ այդ փոփոխությունը, նույնիսկ ամենափոքր, ունի փոխազդեցությունների որոշակի դաշտ: Եվ փոփոխությունը քննարկելիս պետք է դիտարկել ոչ թե իրեն հենց իր կետում, այլ հնարավոր փոխազդեցությունների դաշտը, գնահատել այդ դաշտում փոփոխությունները և դրանից հետո միայն որոշում կայացնել։ Եվ այս առումով, կարծում եմ և հույս ունեմ, որ ոստիկանության բարեփոխումները կլինեն մեր ամենահաջողված օրինակներից մեկը»,- ասել է Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ոստիկանությունում բարեփոխումների հիմնական ուղղություններին, ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքին և իրականացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել բարեփոխումների ռազմավարության մշակումը և ներկայացնել քննարկման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---