Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի![]() 25 հունվարի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 41-ի, որից 39-ը՝ Հուբեյ նահանգում ։ Բոլոր 39-ն Ուխան քաղաքի բնակիչներ են, որտեղ և առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսը, գրում է Lenta.ru-ն` Global Times-ին հղումով։ Եվս 2 մարդ մահացել է վերոհիշյալ նահանգից դուրս։ Վարակի դեպքեր են հայտնաբերվել Ֆրանսիայում և Ավստրալիայում։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Անյես Բուզեն ասել է, որ 48-ամյա հիվանդը Բորդոյից վերադարձել է Չինաստանից և դիմել բժշկի հունվարի 23-ին։ Նրան հոսպիտալացրել են առանձին հիվանդասենյակ։ Ֆրանսիա վերադառնալուց հետո նա շփվել է 10 անձի հետ։ Երկրորդ հիվանդը նույնպես առանձնացված է՝ Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Բացի այդ, վարակի առաջին դեպքը գրանցվել է Ավստրալիայում։ Հիվանդը Չինաստանի քաղաքացի է, որն այդ երկիր է ժամանել հունվարին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շանհայում բուժել են առաջին հիվանդին, որի ինքնազգացողությունն աստիճանաբար է լավացել՝ 6 օր նա ջերմություն չի ունեցել, իսկ նոր ստուգումը կորոնավիրուսի առկայության բացասական պատասխան է տվել։ Ըստ վերջին տվյալների աշխարհում 2019-nCoV կորոնավիրուսով վարակի ավելի քան 1200 դեպք կա, հիմնականում Չինաստանում։ Վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն։ Հիմնական ախտանիշերն են՝ բարձր ջերմությունը, հոգնածությունը, հազը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |