«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի հերոսի նախատիպը $300 մլն է պահանջել հեղինակներից25 հունվարի 2020 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նախկին բրոքեր Ջորդան Բելֆորտը, որի կյանքի պատմությունն է «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի սյուժեի հիմքում, կինոժապավենի հեղինակներից՝ Red Granite Pictures ընկերությունից, $300 մլն է պահանջել։ Բելֆորտը դատի է տվել ընկերությանը՝ մեղադրելով Red Granite-ին, թե ֆիլմը նկարահանվել է Մալայզիայում փողերի լվացման նպատակով։ Նա պնդում է, որ իրեն մոլորեցրել են ինքնակենսագրության էկրանավորման իրավունքները վաճառելիս, գրում է Lenta.ru-ն` BBC-ին հղումով։ Ֆինանսիստը նշել է, որ չգիտեր մեքենայությունների մասին։ Նա հավելել է, որ երբեք չէր համաձայնվի վաճառել իրավունքները, եթե իմանար այդ մասին։ Ըստ Բելֆորտի` հուսով էր, որ դա կլինի իր կյանքի առաջին ազնիվ գործարքը, սակայն, խաբվել է իր սպասումներում։ 2019-ի հուլիսին «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի պրոդյուսեր Ռիզա Ազիզը ձերբակալվել էր Մալայզիայում փողերի լվացման մեղադրանքով։ Ազիզին, մոր, խորթ հոր և վաղեմի ընկերոջ հետ միասին, մեղադրել էին պետական հիմնադրամից 4․5 մլրդ դոլարի անհետացման մեջ։ Ըստ ԱՄՆ դատախազների` միջոցներն օգտագործվել են վարչապետ Նաջիբ Ռազակի ճոխ կյանքի ապահովման համար։ Երկրի իշխանությունները կարծում են նաև, որ գումարներ կարող էին ուղղվել այն ֆիլմերի ֆինանսավորմանը, որոնք նկարահանում էր Ազիզը։ Red Granite Pictures ընկերությանը մեղադրեցին հիմնադրամի միջոցներն օգտագործելու մեջ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |