Տոնոյան. Վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բժիշկները պայքարում են![]() 25 հունվարի 2020 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ փրկեն նրա կյանքը։ Այս մասին պայտնել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա խոսքով՝ զինծառայողին շուտով կտեղափոխեն Երևան։ ՊՆ ղեկավարը նշել է, որ մյուս զինծառայողի՝ Արմեն Ջոնիկի Մեսրոպյանի վիրավորումը թեթև է։ Հարցին, թե արդյոք զինծառայողի վիրավորումը միջանձնային վեճի պատճառով է եղել, Տոնոյանն ասել է, որ նախաքննության արդյունքում պարզ կլինի, իսկ հիմա որևէ բան ասել չի ցանկանում։ «Լինում են նման դեպքեր, ուղղակի որոշակի վերահսկողությունից դուրս է եղել»,- ասել է ՊՆ ղեկավարը։ Տոնոյանն ասել է նաև, որ մի ծանր վիճակում գտնվում զինծառայողն ինքն է իր վրա կրակել, հայտնում է Panorama.am-ը։ «ՊԲ հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում պարզաբանումներ է ներկայացրել։ Փառք Աստծո` զոհ չունենք։ Զինծառայողը, որ ինքն իրեն է կրակել, ունի առողջության հետ անհամատեղելի վիրավորում»,- նշել է Տոնոյանը։ Ավելի վաղ Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Դեպքով քրգործ կա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |