Փաշինյան. 10 ուղղությունով թռիչքների մասին հայտարարվել է կամ հայտ կա, այդ թվում` Փարիզ և Ռիգա25 հունվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Եթե մինչև 2018-ի հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել 10 ուղղությունով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ արդեն իսկ հայտարարվել կամ հայտ է ներկայացվել հետևյալ ուղղություններով. Փարիզ, Օրլի օդանավակայան (Transavia), Վիեննա և Վիլնյուս (Wizz Air), Բեռլին, Մեմինգեն (Գյումրիից), Հռոմ, Միլան, Աթենք (Գյումրիից), Սալոնիկ (Ryanair) և Ռիգա՝ (airBaltic) Փաշինյանի խոսքով՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու պրակտիկա են որդեգրել, քանի որ €50-ով երկկողմանի թռիչքի տոմս է ձեռք բերվում: «25 տարի ՀՀ-ում խոսվում էր, որ ավիատոմսերի շուկայում խնդիր ունենք, իսկ Կառավարությունը հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է, այնպես է, ինչպես կա: Հիմա մենք տեսանք ՝ ինչպիսին է իրականությունը»,- ասել է Փաշինյանը: 2019-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի առաջարկությամբ որոշվել էր օդի տուրքից ազատել դեպի ՀՀ չվերթներ իրականացնող նոր ավիաընկերություններին: Դեպի Հայաստան չվերթներ բացելու մասին էին հայտարարել Ryanair և Wizz Air բյուջետային ավիաընկերությունները Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |